Որոնել
Արխիվ
12.07.2018  15:09

Վրսալկո. «Հնարավոր է՝ Անգլիայի հավաքականը թերագնահատել էր մեզ»

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Շիմե Վրսալկոն խոսել է ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-1 ԱԺ)։

«Դա շատ բարդ ու էներգատար հանդիպում էր։ Դճվար էր խաղը փրկել այն բանից հետո, երբ անգլիացիներն առաջ անցան հաշվի մեջ, բայց մենք արեցինք դա։ Կարծես նրանք մեզ թերագնահատել էին, բայց ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ։ Դա ամենակարևորն է»,- Վրսալկոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

ԱԱ-2018-ի եզրափակչում Խորվաթիայի հավաքականը կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ։ Հնադիպումը կկայանա հուլիսի 15-ին։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511