Որոնել
Արխիվ
12.07.2018  14:51

Մոդրիչ. «Փառք Աստծո, որ գործը չհասավ 11 մետրանոց հարվածաշարին»

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-1 ԱԺ)։

«Խորվաթիայի հավաքականն անհավանական բնավորություն ունի։ Մենք վաստակեցինք հաղթանակն ու դուրս եկանք եզրափակիչ։ Շատ լավ խաղացինք երկրորդ խաղակեսում ու լրացուցիչ ժամանակում։ Փառք աստծո, որ գործը չհասավ 11 մետրանոց հարվածաշարին և հանդիպման ելքը որոշվեց ավելի վաղ։ Եզրափակչում ավելի դժվար է լինելու, որովհետև այնտեղ մեզ սպասում է մունդիալի ամենահզոր հավաքականը։ 

Ոսկե գնդա՞կ․ այդ մասին հիմա չեմ մտածում։ Հիմա մեզ համար կարևորն Աշխարհի առաջնության գավաթի համար պայքարն է»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

Հիշեցնենք, որ Խորվաթիա - Ֆրանսիա եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511