Որոնել
Արխիվ
12.07.2018  14:18

Քեյն. «Խորվաթները մեզնից ավելի լավ էին խաղում»

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը մեկնաբանել է Խորվաթիայի հավաքականից կրած պարտությունն ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում (1-2 ԱԺ)։

«Մտածում էինք, որ կարող ենք հաղթել։ Առաջին խաղակեսում նախաձեռնողի դերում էինք։ Փորձեցինք վստահ խաղալ նաև երկրորդ խաղակեսում, բայց խորվաթները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Ունեցանք գոլային հնարավորություններ, սակայն պետք է խոստովանեմ, որ խորվաթներն ավելի լավ էին խաղում։ Մենք դեռ կխաղանք ԱԱ-ի եզրափակչում և կհաղթենք»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

Հիշեցնենք, որ եզրափակչում ուժերը կչափեն Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000