Որոնել
Արխիվ
12.07.2018  13:56

Լուիս Էնրիկեն՝ իրեն հակամադրիդիզմի մեջ մեղադրողներին. «Ես ձեզ շատ եմ սիում»

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, ով հուլիսի 9-ին նշանակվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է իր հասցեին հնչող քննադատություններին։

«Ես լրատվամիջոցներին կվերաբերվեմ այնպես, ինչին նրանք արժանի են։ Ես 48 տարեկան եմ և չեմ փորձում փոխել ինչ-որ բան։ Պատրաստ եմ քննադատություններին։ Իսպանիայում յուրաքանչյուր մասնագիտություն ընտրելիս պիտի պատրաստ լինես դրան։ Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր ինձ մեղադրում են հակամադրիդիզմի մեջ՝ նրանց կասեմ հետևյալը․ ես ձեզ շատ եմ սիրում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում El Partidazo-ն։

Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ֆերնանդո Յերոյին, ով ընտրանու հետ ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչից դուրս մնաց։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000