Որոնել
Արխիվ
12.07.2018  13:27

Ռոնալդուի գործակալ. «Յուվենտուսը» վերջին ակումբը կդառնա Կրիշտիանուի համար»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ Ռոնալդուն կարիերան կավարտի թուրինյան ակումբում։ 

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին պաշտոնապես հայտարարվեց, որ 33-ամյա պորտուգալացին «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»։

«Յուվենտուսը» կդառնա Ռոնալդուի վերջին ակումբը։ Շատ ուրախ եմ, որ նա կայացրել է այդպիսի որոշում։ Այս հրաշալի ակումբում նա կավարտի իր անհավանական կարիերան»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Նշենք, որ Ռոնալդուն «Ռեալում» հանդես էր գալիս 2009 թվականից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511