Որոնել
Արխիվ
12.07.2018  03:59

«Սարաևոյի» մարզիչը ցնցված է Վահագն Այվազյանի իրացրած տուգանային հարվածներից (VIDEO)

Բոսնիական «Սարաևոյի» գլխավոր մարզիչ Հուսրեֆ Մուսրեմիչը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանցի» դեմ խաղից (2:1) հետո հիացած էր Վահագն Այվազյանի իրացրած տուգանային հարվածներով: Վերջինս նմանատիպ հարվածով գոլի հեղինակ դարձավ և մեկ անգամ ցնցեց դարպասաձողը:

«Վաղուց չէի տեսել, որ ֆուտբոլիստն այդքան լավ իրացնի տուգանային հարվածները, ինչպես դա Վահագն Այվազյանն էր անում:  Տեսանյութերով տեսել էի, թե նա ինչպես է իրացնում տուգանայինները, բայց ոչ կենդանի:

Մեր պաշտպաններին հրահանգել էի վտանագվոր գոտիներում հնարավորինս քիչ խախտել կանոնները, որպեսզի Այվազյանը հարված չկատարի: Ինչպես երևում է` նրանք ինձ չեն լսել»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511