Որոնել
Արխիվ
12.07.2018  03:44

Մուսեմիչ. «57 տարեկան եմ, բայց երբեք չեմ տեսել, որ նման եղանակային պայմաններում ֆուտբոլ խաղան»

«Սարաևոյի» գլխավոր մարզիչ Հուսրեֆ Մուսրեմիչը կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանցի» դեմ երևանյան խաղի (2:1) մասին:

«Առաջին 20 րոպեների ընթացքում լավ գործեցինք, կարողացանք երկու գոլ խփել: Հետագայում «Բանանցն» ավելի լավ էր խաղում: Մեր ցուցադրած խաղից դժգոհ եմ: Պատասխան մրցավեճին պետք է այնպես տրամադրվենք, կարծես այստեղ ոչ-ոքի է գրանցվել:  Դիտել էինք «Բանանցի» նախորդ հանդիպումները և կարող եմ ասել, որ նրանք ավելի լավ խաղացինք, քան սպասում էինք: Մեր հաղթանակի գործոնը միայն արագ գոլերն էին:

Ես 57 տարեկան եմ, նախկինում ֆուտբոլիստ եմ եղել, բայց երբեք չեմ տեսել, որ նման եղանակային պայմաններում ֆուտբոլ խաղան: Հաշվի առնելով շոգը, պետք է գոհ լինեմ արդյունքից: Միգուցե, եղանակն էր պատճառը, որ իմ ֆուտբոլիստների համար դժվար էր և նրանք սովորականից շատ էին խոտածածկին պառկում»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511