«Լեխի» դեմ խաղի նախօրեին «Գանձասար-Կապանը» հայտարարեց տրանսֆերի մասին
«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբը 6 ամսվա պայմանագիր է ստորագրել բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկու հետ, գրում է կապանցիների մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը բելառուսական «Մինսկի» սան է, հանդես է եկել Մինսկի «Դինամոյում», «Իսլոխում», սլովակյան «Զեմպլինում»։
Վերջին մրցաշրջանը Սվերչինսկին անցկացրել է «Մինսկի» կազմում՝ 13 խաղի մասնակցելով։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում արջերը հյուրընկալվելու են Պոզնանի «Լեխին»: