Որոնել
Արխիվ
12.07.2018  02:23

Տիգրան Բարսեղյան. «Եթե «Վարդարը» հաղթի «Փյունիկին», կմտածեմ թիմս փոխելու մասին»

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» հետ ժամանել է Երևան, որտեղ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում մրցելու է «Փյունիկի» հետ: Նախախաղային աուլիսի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստը խոսել է առաջիկա դիմակայության և իր ապագայի մասին:

«Հայկական թիմի դեմ խաղին վերաբերվում եմ այնպես, ինչպես պետք է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը վերաբերվի: Հեշտ է ինձ համար, որովհետև հարազատ երկրում եմ խաղում, և կարծում եմ ավելորդ լարվածություն չի լինի:

Իմ ծառայություններով հետաքրքրություն կա ոչ միայն Սոֆիայի ԲԿՄԱ-ի կողմից: Հիմա չեմ ուզում այդ մասին շատ մտածեմ, որովհետև առաջիկա երկու խաղերը շատ կարևոր են իմ թիմի համար, դրանցից շատ բան է կախված: Եթե հաղթենք, ավելի լրջորեն կմտածեմ թիմս փոխելու և ավելի բարձրակարգ ակումբում խաղալու մասին»,- ասել է Բարսեղյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000