Որոնել
Արխիվ
12.07.2018  01:44

Ռաբյոն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը. տրանսֆերի համար մեկ քայլ է մնում

«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Sport.es-ից տեղեկանում ենք, որ կատալոնական ակումբի տեխնիկական քարտուղար Էրիկ Աբիդալը և մարզական մենեջեր Պեպ Սեգուրան երեկ հանդիպել են 23-ամյա ֆուտբոլիստի մոր հետ, ով նաև նրա գործակալն է: Կողմերը համաձայնեցրել են 5 տարվա պայմանագրի կետերը, ըստ որոնց ֆրանսիացու տարեկան աշխատավարձը կազմելու է 7 միլիոն եվրո: Նախատեսված են լինելու նաև հնարավոր պարգևավճարներ:

Այժմ «կապտանռնագույններին» հարկավոր է համաձայնության հասնել փարիզցիների հետ: Նրանք ցանկանում են նոր պայմանագիր կնքել Ռաբյոյի հետ, սակայն պատրաստ են նաև վաճառել տրանսֆերը, քանզի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: Մեկ տարի անց նա կարող է անվճար հեռանալ: Սպասվում է, որ «Բարսելոնան» կիսապաշտպանի համար 60 միլիոն եվրո կառաջարկի, ինչը զգալիորեն շատ է փարիզցիների ակնկալած գումարից:

Միաժամանակ Mundo Deportivo-ն հավելում է, որ Ռաբյոն ցանկանում է Ֆրանսիայից հեռանալ, որովհետև ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով նրան սկսել են վատ վերաբերվել: Հատկապես այն բանից հետո, երբ «եռագույններն» ԱԱ-2018-ի եզրափակիչ դուրս եկան, Ադրիենին սկսեցին ավելի խիստ քննադատել, որովհետև նա հրաժարվել էր պահեստային հայտացուցակում լինել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000