Որոնել
Արխիվ
12.07.2018  00:54

ԱԱ-2018. Հայտնի են եզրափակչի ու երրորդ տեղի համար խաղերի զույգերը

Ռուսաստանում ընթացող Աշխարհի առաջնությունում հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները:

Կիսաեզրափակիչներում տոնած հաղթանակների շնորհիվ չեմպիոնական խաղում հանդիպելու են Ֆրանսիան ու Խորվաթիան: «Եռագույնները» 1:0 հաշվով հաղթել են Բելգիային, իսկ բալկանները 2:1 (լ.ժ.) հաշվով` Անգլիային:

Ֆրանսիան իր պատմության մեջ երրորդ անգամ կխաղա եզրափակչում նրանք: Նրանք 1998 թվականին առավելության են հասել Բրազիլիայի նկատմամբ, իսկ 2006-ին հետխաղայա 11-մետրանոցներով զիջել Իտալիային: Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ կխաղա եզրափակչում:

Բրոնզե մեդալների համար պայքարում կհանդիպեն Անգլիան ու Բելգիան:

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000