Եվրոպա լիգա. «Բանանցը» պարտվեց «Սարաևոյին» և հայտնվեց ծանր վիճակում (VIDEO)
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը» սեփական դաշտում մրցեց Բոսնիական «Սարաևոյի» հետ և պարտվեց։
Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղակեսում։ 16-րդ րոպեին բարձրահասակ Ահմետովիչը կարողացավ պաշտպանների հետ պայքարում հաղթող դուրս գալ և գլխի հարվածով գրավել երևանյան ակումբի դարպասը։ Ընդամենը 5 րոպե անց հյուրերը կրկապատկեցին հաշիվը։ 21-րդ րոպեին Հալիլովիչը կարողացավ գոլի հեղինակ դառնալ։ «Բանանցը» բաց թողած գոլերից հետո սկսեց ավելի ակտիվ գործել և կարողացավ մեկ գնդակ հետ բերել։ Վահագն Այվազյանը 34-րդ րոպեին թրջեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան դրանք օգտագործել։ «Սարաևոն» Երևանում հաղթեց 2-1 հաշվով։
Նշենք, որ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին, Բոսնիայում։