Որոնել
Արխիվ
11.07.2018  20:36

Արամ Ոսկանյան. «Կրկին զգացնել տվեց հայկական մենթալիտետը»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Սարաևոյին»: Երևանցիների գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը կարծիք հայտնեց խաղի մասին:

«Հաշվի առնելով, որ տնային խաղ էր, դժգոհ եմ արդյունքից: Կրկին զգացնել տվեց եվրագավաթային փորձի պակասը: Առաջին քսան րոպեների ընթացքում երկու գոլ բաց թողեցինք, հետո սկսեցինք լավ գործել, գոլ խփել, սակայն նաև բազմաթիվ պահեր չօգտագործեցինք: Կրկին իրեն հիշեցնել տվեց հայկական մենթալիտետը. չենք հավատում սեփական ուժերին:

Այնուամենայնիվ սա երկուխաղանոց դիմակայություն է: Եթե նրանք կարող են այստեղ հաղթել, ինչո՞ւ մենք նույնը չենք կարող անել արտագնա մրցավեճում: Պետք զուսպ լինենք, սպասել գոլային պահերին, այլ ոչ թե սկզբից նետվել առաջ:

Երեկ էլ նույնն «Ալաշկերտ» – «Սելթիկ» խաղում էր: Մերոնք ավելի շատ պահեր ունեին, բայց մրցակիցը գոլեր էր խփում: Կարծում եմ`դա անհատական վարպետության պատճառով է»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511