Պաշտոնական. Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Իսպանիա
Մեքսիկայի հավաքականի ու «Պորտուի» պաշտպան Միգել Լայունը պաշտոնապես դարձավ «Վելյառեալի» ֆուտբոլիստ, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստի հետ ակումբը կնքել է 3 տարվա պայմանագիր։ Լայունն իր նոր խաղընկերներին կմիանա առաջիկա օրերի ընթացքում։
Պաշտպանը Մեքսիկայի ընտրանու կազմում մասնակցել է ԱԱ-2018-ին, որտեղ հավաքականը 1/8 եզրափակչում պարտվել է Բրազիլիային։