Որոնել
Արխիվ
11.07.2018  16:17

Ալեգրի. «Ռոնալդուի տրանսֆերը «Յուվենտուսի» համար քայլ առաջ է»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը թուրինյան ակումբ։

«Սա շատ կարևոր տեղափոխություն է, որը «Յուվենտուսի» համար քայլ առաջ է։ Ես Ռոնալդուի հետ չեմ խոսել հեռախոսով։ Կարծում եմ՝ երկուշաբթի տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ նրան կտեսնեմ։ Նա իսկական պրոֆեսիոնալ է և ակումբի կարևոր մասնիկ է հանդիսանում։ Ամբողջ իտալական ֆուտբոլի համար այս տրանսֆերը յուրահատուկ նշանակություն ունի»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 10-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենտուս»։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000