Որոնել
Արխիվ
11.07.2018  15:29

Պաշտոնական. Յարմոլենկոն հեռացավ «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն հեռացավ ակումբից, հաղորդում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։

Նա տեղափոխվեց Անգլիայի պրեմիեր լիգա և կխաղա «Վեսթ Հեմ Յունայթեդի» կամում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացին 4 տարվա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։ Նշվում էր նաև, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։

Յարմոլենկոն «Բորուսիա» էր տեղափոխվել 2017 թվականին։ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511