Որոնել
Արխիվ
11.07.2018  14:21

«Չելսին» այսօր կարող է 2 կարևոր հայտարարություն անել

«Չելսին» այսօր կարող է 2 տեղափոխության մասին հաղորդել, տեղեկացնում է հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Տեղեկացանք, որ «Նապոլին» նախկինում մարզած Մաուրիցիո Սարին այսօր կարող է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Անտոնիո Կոնտեին։ 59-ամյա մասնագետի նշանակման մասին կարող է հայտարարվել հաշված ժամերի ընթացքում։

«Չելսիին» նաև հաջողվել է համաձայնության հասնել «Նապոլիի» հետ կիսապաշտպան Ժորժինյոյի տեղափոխության հարցում, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է արժենալ 57 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ Այդ մասին նույնպես հնարավոր է անգլական ակումբը պաշտոնապես հայտրարի այսօր։

Ժորժինյոն «Նապոլիում» հանդես է գալիս 2013 թվականից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000