Որոնել
Արխիվ
11.07.2018  13:42

Ալդերվեյրելդ. «Մբապեն ցանկանում էր սպանել խաղը»

Բելգիայի հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը խոսել է Ֆրանսիայի ընտրանու հարձակվող Կիլիան Մբապեի մասին ԱԱ-2018-ի կիսաեզրափակչ Ֆրանսիա - Բելգիա խաղից հետո (1-0)։

«Մբապեն հանդիպման վերջնամասն անցկացրեց խոտածածկին։ Նա անցավ հաջորդ փուլ, բայց ցանկանում էր սպանել խաղը։ Ամեն դեպքում, Մբապեն բարձրակարգ ֆուտբոլիստ է և նրան մեծ ապագա է սպասվում»,- Ալդերվեյրելդի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

Նշենք, որ Բելգիայի հավաքականը կանցկացնի 3-րդ տեղի համար հանդիպում։ Ֆրանսիան կխաղա եզրափակչում, որի մրցակիցը կորոշվի այսօր՝ հուլիսի 11-ին, Խորվաթիա - Անգլիա հանդիպումից հետո։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000