Որոնել
Արխիվ
11.07.2018  13:05

Դեշամ. «ԱԱ-2018-ի եզրափակչում պիտի Եվրո 2016-ի սխալները թույլ չտանք»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ընտրանու մասնակցությունն ԱԱ-2018-ում։

«Տեսել եմ այն լուսանկարները, թե ինչ էր կատարվում Ֆրանսիայում Բելգիային հաղթելուց հետո, բայց պետք չէ ժամանակից առաջ ընկնել։ Մեզ համար ամենակարևոր հանդիպումը կիրակի է լինելու։ 2 տարի առաջ՝ Եվրո 2016-ում, մենք պարտվեցինք եզրափակչում և դա շատ ցավոտ էր։ Այն ժամանակ ցանկանում էինք մարդկանց դարձնել երջանիկ, բայց չստացվեց։ Հուսով եմ, որ այս անգամ սխալներ թույլ չենք տա ու երկրպագուներին հաճույք կպատճառենք»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

Նշենք, որ Եվրո 2016-ում Ֆրնսիայի հավաքականը եզրափակչում պարտվեց Պորտուգալիային 0-1 հաշվով։

ԱԱ-2018-ի եզրափակչում Ֆրանսիան կմրցի Խորվաթիա - Անգլիա զույգի հաղթողի հետ։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000