Որոնել
Արխիվ
11.07.2018  12:14

Դե Բրույնե. «Ֆրանսիայի ու Բելգիայի շանսերը հավասար էին, ամեն ինչ որոշեց մեկ անկյունայինը»

Բելգիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մեկնաբանել է ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայից կրած 0-1 հաշվով պարտությունը։

«Շանսերը հավսար էին։ Հանդիպումը շատ ծանր դասավորվեց, որովհետև մեր դեմ խաղում էր շատ կազմակերպված թիմ։ Կային երկկողմանի վտանգավոր պահեր, բայց դրանք շատ չէին։ Ամեն ինչ որոշեց մեկ անկյունայինը»,- դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

Նշենք, որ Բելգիայի հավաքականը կանցկացնի 3-րդ տեղի համար հանդիպում։ Ֆրանսիան կխաղա եզրափակչում, որի մրցակիցը կորոշվի այսօր՝ հուլիսի 11-ին, Խորվաթիա - Անգլիա հանդիպումից հետո։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000