Առաջին խաղակեսին ավելացրած երկրորդ րոպեին չստացված հարվածներից հետո գնդակը հայտնվեց Օդսոն Էդուարի մոտ, ով մեկ հպումով գրավեց դարպասը:
Խաղավերջում Ջեյմս Ֆորեսթը (81) մեկ այլ խառնաշփոթ իրավիճակում բոլորից շուտ կողմնորոշվեց և անարգել գոլ խփեց: Իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Կալում Մակգրեգորը հաշվենկատ հարվածով գրավեց հեռավոր անկյունը:
Վարուժան Սուքիասյանի թիմի կազմում դարպասը գրավելուն մոտ էին Արտակ Դաշյանը, Ուրոշ Նենադովիչը և Ջեֆերսոնը, սակայն շոտլանդացիների դարպասապահն ու պաշտպաները փրկեցին իրենց թիմին: