Որոնել
Արխիվ
10.07.2018  21:46

«Յուվենտուսը» հայտնել է` որքան է վճարելու Ռոնալդուի տրանսֆերի համար

«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի մանրամասները:

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրվել:  

Տրանսֆերը կազմել է 112 միլիոն եվրո, որը վճարվելու է երկու տարվա ընթացքում: Դա իտալական ֆուտբոլի ու «Ռեալի» պատմության նոր ռեկորդն է:

Այդ գումարից 100 միլիոնը ստանալու է Մադրիդի «Ռեալը»: Ընդհանուր 5 միլիոն փոխանցվելու են պորտուգալացու այն թիմերին, որոնց կազմում հանդես է եկել 12-ից 23 տարեկան եղած ժամանակ: Մնացած 7 միլիոնը ՖԻՖԱ-ի պահանջով գործարքի ձևակերպման համար են ծախսվելու:

Calcioe Finanza-ն էլ հայտնում է, որ պորտուգալացու աշխատավարձը կազմելու է տարեկան 31 միլիոն եվրո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000