Որոնել
Արխիվ
10.07.2018  20:14

Կրիշտիանու Ռոնալդուի հրաժեշտի խոսքերը «Ռեալին»

«Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալին», որի կազմում 9 տարի է անցկացրել:

«Միգուցե, «Ռեալում» անցկացրած այս տարիներն ամենաերջանիկն էին իմ կյանքում: Միայն երախտագիտություն ունեմ այս ակումբի ու քաղաքի հանդեպ: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում այն սիրո համար, որ ստացել եմ այստեղ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ եկել է իմ կյանքում նոր փուլ սկսելու ժամանակը: Այդ պատճառով ակումբին խնդրեցի բաց թողնել ինձ: Բոլորին, հատկապես իմ երկրպագուներին խնդրում եմ հասկանալ ինձ:

Այս 9 տարիները հիասքանչ էին ու նաև ծանր, որովհետև «Ռեալում» պահանջը շատ բարձր է:  Հիանալի թիմակիցներ եմ ունեցել: Զգացել եմ երկրպագուների անհավանական ջերմությունը, ինչի շնորհիվ վերջին 5 տարում 4 անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող ենք դարձել: Անհատական տեսանկյունից նրանք ինձ օգնեցին 4 անգամ «Ոսկե գնդակ» ստանամ ու 3 անգամ «Ոսկե խաղակոշիկ»:

«Ռեալ Մադրիդը» գրավեց իմ ու իմ ընտանիքի սիրտը: Այդ պատճառով հատուկ շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին, տնօրենին, իմ գործընկերներին, տեխնիկական անձնակազմին, բժիշկներին, ֆիզոթերապևտին և մյուս աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքով քեզ նույնպես ստիպում են ամեն շաբաթ նույնն անել:

Անվերջ շնորհակալություն երկրպագուներին ու իսպանական ֆուտբոլին: Այս 9 տարիների ընթացքում փայլուն մրցակիցներ եմ ունեցել: Իմ հարգանքն ու հիացմունքն եմ հայտնում ձեզ:

Շատ եմ մտածել, և գիտեմ, որ նոր փուլի ժամանակն է: Հեռանում եմ, բայց այս մարզաշապիկը և «Սանտյագո Բերնաբեուն» նախկինի պես ինձ հետ կլինեն, որտեղ էլ լինեմ: Շնորհակալ եմ բոլորին: Ինչպես 9 տարի առաջ մեր մարզադաշտում հայտնվելու օրն ասացի... Hala Madrid»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000