Որոնել
Արխիվ
10.07.2018  19:39

Վարդան Մինասյանը և Ֆերնանդո Բատիստան կհանդիպեն «Փյունիկի» և «Բանանցի» ներկայացուցիչների հետ

Հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ-ի հրավերով տեղի կունենա հանդիպում, որի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, պատանեկան հավաքականների մարզչական շտաբի ղեկավար Ֆերնանդո Բատիստան հանդիպելու են «Փյունիկի» ու «Բանանցի» ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների նախապատրաստական ծրագրի հետ կապված խնդիրները:

 «Փյունիկը» ներկայացնելու է ակումբի սպորտային տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցը, իսկ «Բանանցը»` ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի ծրագրի ղեկավար Իլշատ Ֆայզուլինը:

Հիշեցնենք, որ երևանյան ակումբները հրաժարվել են պատանեկան հավաքականներին տրամադրել իրենց ֆուտբոլիստներին, քանի որ ՀՖՖ-ի հրավերը չափազանց երկար ժամկետով է եղել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000