Որոնել
Արխիվ
10.07.2018  12:32

Արամ Ոսկանյան. «Մեր առջև խնդիր է դրված 3 փուլ հաղթահարել, թիմային խաղի միջոցով պիտի առավելության հասնենք»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խոսել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի բոսնիական «Սարաևոյի» դեմ խաղի մասին։ Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին, ժամը 17։30-ին։

«Սարաևոյի» խաղը բնականաբար ուսումնասիրել ենք։ Թիմը շատ է լինում գնդակով, բալանսավորված է և առջևի գծում ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց մենք պետք է կարողանանք թիմային հաջող խաղի շնորհիվ առավելության հասնել։ Լարվածություն լինելու է, իսկ վստահությունը մենք պետք է փոխանցենք խաղացողներին։ 

Մինչև վիճակահանությունը մեր առաջ խնդիր էր դրված, որ պետք է 3 փուլ հաղթահարենք։ Գիտենք, որ առաջին փուլը հաղթահարելու դեպքում կմրցենք «Ֆիորենտինայի» հետ, բայց դա չի փոխում մեր նպատակները»,- ասել է Ոսկանյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000