Որոնել
Արխիվ
09.07.2018  02:18

Ինչպես Ռոնալդոն փախուստի դիմեց հայ ֆուտբոլասերներից

Երևանում կայացավ համաշխարհային ֆուտբոլի Լեգենդների խաղը: Հանդիպումից հետո, «Հանրապետական» մարզադաշտում անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ արգելեցին, որ երկրպագուները մոտենան ֆուտբոլիստներին: Քիչ հետո, «Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ նմանատիպ իրավիճակ էր, որը սակայն անկանխատեսելի ընթացք ունեցավ:

Հռչակավոր ֆուտբոլիստները հյուրանոցից հերթով էին դուրս գալիս և մոտենում իրենց ավտոբուսին: Նրանց ճանապարհը բացելու համար ցանկապատ էր դրվել, որի հետևում երկրպագուներն էին: Սկզբում դուրս եկավ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը: Նրան այնքան դուր եկան ֆանատների վանկարկումները, որ նա լուսանկարեց նրանց:

Հետագայում Գաբրիել Բատիստուտային, Կաֆուին, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկովը և մյուսներին նույնպես վանկարկումներով դիմավորեցին, բայց նրանք հանգիստ անցան: Իրավիճակը սկսեց փոխվել, երբ հյուրանոցից դուրս եկավ աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն: Ֆանատները շրջանցեցին ցանկապատը և շրջափակեցին բրազիլացուն` լուսանկարվելով նրա հետ:

Անվտանգության աշխատակիցները կարողացան նրանց կրկին հետ ուղարկել, սակայն երբ հայտնվեց Ռոնալդոն, ամբոխն անկառավարելի դարձավ: «Ֆենոմենը» մի կերպ դուրս պրծավ սելֆիների տարափից և կրկին մտավ հյուրանոց: Բրազիլացին հրաժարվեց այլևս գլխավոր դռնից դուրս գալ և հետնամուտքի կողմը գնաց: Այնտեղ նրա հետ էր նաև Լուիշ Ֆիգուն: Այս անգամ լուրջ միջադեպեր չեղան և Ռոնալդոն մեկնեց Լեգենդների համար կազմակերպված խնջույքին:


Լուսանկարը` Դավիթ Մարտիրոսյանի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511