«Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած համաշխարհային ֆուտբոլի Լեգենդների միջև խաղից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդերձարանում հանդիպել են անվանի խաղացողների հետ:
Վարչապետը ողջունել է լեգենդար ֆուտբոլիստ, բրազիլացի Ռոնալդոյին, Խորեն Հովհաննիսյանին և մյուս աստղերին:
Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Փաշինյանին մարզաշապիկ է նվիրել: