Որոնել
Արխիվ
08.07.2018  02:55

Բայրամյանը հրաժարվել է «անիծված» համարից և փորձարկվում է հարձակման գծում

Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը «Ռոստովից» վարձավճարով տեղափոխվել է «Ռուբին», որի կազմում հավաքի է մասնակցում: Կազանցիների հետ հարցազրույցում 26-ամյա ֆուտբոլիստը պատմել է նոր թիմին ու խաղային դիրքին հարմարվելու մասին:

«Կուրբան Բերդիևը զանգահարեց և հարցրեց, թե ինչպես եմ վերաբերվում «Ռուբին» տեղափոխվելու հնարավորությանը: Անմիջապես ասացի այո:

Այս հավաքաների ժամանակ նա ինձ փորձարկում է հարձակման գծում: Մարզիչը շատ տեսանյութեր է ցույց տալիս և հուշումներ կատարում: Վաղուց չեմ խաղացել այդ դիրքում, որովհետև «Ռոստովում» լատերալ էի: Երիտասարդական թիմերում միշտ կիսապաշտպան եմ եղել: Կարծում եմ` ամեն ինչ կստացվի:

Ինչո՞ւ եմ ընտրել 19 համարը: Երբ վարձակալությունից վերադարձել էի «Ռոստով», ուզում էի «17»-ը վերցնեի, սակայն ակումբի ադմինիստրատորը բացատրեց, որ այդ համարով ֆուտբոլիստները միշտ վնասվածք են ստանում կամ զրկվում խաղաժամանակից: Լսեցի նրան ու «19»-ը վերցրեցի: «Ռուբինում» որոշոցի նույն համարն ընտրել»,- ասել է հայ խաղացողը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511