Որոնել
Արխիվ
07.07.2018  22:58

17-ամյա Վինիսիուսը դառնալու է «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող 6-րդ ֆուտբոլիստը

Այս ամռանը «Ռեալին» է միանալու «Ֆլամենգոյի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ում ապագա տրանսֆերի մասին ակումբը հայտարարել էր դեռ 2017 թվականին:

Sportune-ը հայտնում է, որ բրազիլացին «սերուցքայինների» կազմում ստանալու է տարեկան 7,5 միլիոն եվրո: Դա նշանակում է, որ 17 տարեկան ֆուտբոլիստը դառնալու է «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող 6-րդ ֆուտբոլիստը:

Նրանից շատ ստանալու են միայն Լուկա Մոդրիչը (8,6 միլիոն), Տոնի Կրոսը (9,6), Սերխիո Ռամոսը (9,6), Գարեթ Բեյլը (16,8) և Կրիշտիանու Ռոնալդուն (21):

Հիշեցնենք, որ Վինիսուսի տրանսֆերի համար իսպանական ակումբը 45 միլիոն եվրո է վճարել: Եվս 15 միլիոն նախատեսված է պարգևավճարի տեսքով: Վինգերը 18 տարեկան է դառնալու հուլիսի 12-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511