Որոնել
Արխիվ
01.07.2018  23:40

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ

Ավարտվեց Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը: Խմբային մրցաշարի 3-րդ տուրում Կիպրոսը սեփական հարկի տակ անսպասելիորեն 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ հյուրընկալվելիս 83:88 հաշվով զիջեց Սլովակիային:

Այս արդյունքներից հետո Հայաստանի հավաքականը դարձավ ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին և դուրս եկավ հաջորդ փուլ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ընտրական B ենթախմբում հայ բասկետբոլիստները 2 անգամ հաղթել էին Ալբանիային և նույնքան անգամ զիջել Դանիային:

Ընտրական 2-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է D ենթախմբում, իսկ մրցակիցների անունները հայտնի կդառնան հուլիսի 2-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000