Որոնել
Արխիվ
21.06.2018  01:51

ԱԱ-2018. Իսպանիան Պորտուգալիայից բարձր է տեղում է դեղին քարտերի շնորհիվ

Աշխարհի առաջնության B խմբում կայացել է երկրորդ տուրը, որից հետո առաջատարներ Իսպանիան ու Պորտուգալիան 4-ական միավոր ունեն: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցաշարային աղյուսակում Իսպանիան ավելի բարձր տեղ է զբաղեցնում ավելի քիչ ստացած դեղին քարտերի շնորհիվ:

Նշենք, որ հավասար միավորների դեպքում լրացուցիչ ցուցանիշներից հաշվարկվում են գոլերի հարաբերակցությունը, հետո խփած գոլերը, ապա անձնական խաղի հաշիվը: Բոլոր այդ ցուցանիշներով պիրինեյան թիմերը հավասար են: Միայն դրանից հետո հաշվի են առնվում «արդար խաղի» ցուցանիշները: Յուրաքանչյուր դեղին քարտի համար հանվում է պայմանական 1 միավոր, կարմիրի համար` մինուս 3, անմիջական կարմիրի համար` մինուս 4 և դեղինից հետո անմիջական կարմիրի` մինուս 5: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է միայն մեկ տուգանք ստանալ:

Այսպիսով, Իսպանիան ավելի բարձր դիրքում է, որովհետև մեկ դեղին քարտ է ստացել, իսկ Պորտուգալիան` 2: Վերջին տուրում «ֆուրիա ռոխան» մրցելու է Մարոկկոյի հետ, իսկ Եվրոպայի չեմպիոնները` Իրանի: 

 

ArmFootball.com-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511