Որոնել
Արխիվ
21.06.2018  00:07

Գուդյունսենի որդին «Բարսելոնայից» տեղափոխվում է «Ռեալ»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Էյդուր Գուդյոնսենի որդին` 12-ամյա Դանիելն այս ամռանը կատալոնական ակումբի ակադեմիայից տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»:

Sport.es-ը հայտնում է, որ «կապտանռնագույներն» ու «սերուցքայինները» բանավոր համաձայնություն ունեն միմյանց սաներին ձեռք չբերել, սակայն սա չի խախտի այդ պայմանը: Պատճառն այն է, իսլանդացու մյուս որդին`  16-ամյա Անդրին, որը հանդես է գալիս «Էսպանյոլում», մերժել է «Բարսելոնայի» առաջարկը և որոշել է խաղալ «Ռեալում»: Որպեսզի եղբայրները շարունակեն նույն քաղաքում բնակվել, Գուդյոնսենների ընտանիքը որոշել է Դանիելին նույնպես ուղարկել Մադրիդ:

Աղբուրը հավելում է, որ Դանիել Գուդյոնսենն այնքան հաջող էր իրեն դրսևորել 12 տարեկանների թիմում, որ կատալոնական ակումբը մտադիր էր նրան միանգամից Մ-14 թիմ բարձրացնել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511