Որոնել
Արխիվ
20.06.2018  20:50

8 ակումբ, 2 կազմակերպիչ. Արցախի լիգա է ստեղծվել

Արցախում ֆուտբոլային նոր լիգա է հիմնվել, որի կազմակերպիչներն են Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հրաչ Յագանը և Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սևակ Ասլանյանը:

Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք տեղեկացրեցին, որ առաջնությունը մեկնարկելու է հուլիսի 14-ին և շարունակվելու է 4 ամիս: Մյուս տարի մրցաշարն արդեն կսկսվի մարտից:

Այս տարի մրցաշարին մասնակցելու են 8 ակումբներ` «Լեռնային Արցախը», «Ասկերանը», «Մարտակերտը», «Մարտունին», «Երազանքը», «Ճարտարը», «Վանքը» և «Շուշին»:  2019 թվականին մասնակիցների թիվը կհասնի 10-ի: Լիգան մասնակից ակումբներին գոյատևման համար գումարներ է հատկացնելու:

Արցախի լիգան գրասենյակներ է ունենալու Ստեփանակերտում և Շվեյցարիայում: ժնևում աշխատելու է հենց Յագանը, ով անմիջական կապի մեջ է լինելու ՈւԵՖԱ-ի հետ:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ նախագիծը հովանավորում են արտասահմանում բնակվող հայեր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511