Որոնել
Արխիվ
20.06.2018  17:55

ԱԱ-2018. Պորտուգալիան հաղթեց Մարոկկոյին և գլխավորեց B խումբը (VIDEO)

ԱԱ-2018-ի B խմբում այսօր՝ հունիսի 10-ին, տեղի ունեցավ Պորտուգալիա - Մարոկկո հանդիպումը։

Խաղի հենց մեկնարկում՝ 4-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն և առաջ մղեց պորտուգալացիներին։ Հանդիպման մնացած հատվածում Մարոկկոն ակտիվ էր, սակայն պորտուգալացիները շատ լավ պաշտպանվեցին և թույլ չտվեցին մրցակցին հավասարեցնել հաշիվը։

Խաղն ավարտվեց Պորտուգալիայի ընտրանու հաղթանակով՝ 1-0։

B խմբում այժմ Պորտուգալիան 4 միավորով առաջատարն է։ Իրանն ունի 3 միավոր, Իսպանիան՝ 1, Մարոկկոն միավոր չունի։ Նշենք, որ Իրանն ու Իսպանիան երկրորդ տուրի հանդիպումը դեռ չեն անցկացրել։

 

ArmFootball.com-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511