Որոնել
Արխիվ
20.06.2018  13:47

Լեռնադահուկային սպորտ. Հայաստանի հավաքականի անդամը մարզվում է ԱՄՆ-ում

Հայաստանի լեռհադահուկային սպորտի հավքականի նախկին անդամ Վազգեն Առաքելյանը տեղափոխվել է ԱՄՆ և ուսումը շարունակելու է Կալիֆորնիայի Garfield stexic hetoel GSS GCC* քոլեջում։ Վազգենը ծնունդով Ծաղկաձորից է։ Առաջին անգամ լեռնադուկային սպորտով սկսել զբաղվել 4 տարեկանից, հոր միջոցով։

Armfootball.com հետ զորւյցում Վազգենը նշեց,որ ԱՄՆ տեղափոխվելու որոշումը կայացրել է, երբ համալսարանից անհիմն հեռացրեցին (Վազգենը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբրությունների ֆակուլտետի առաջին կուրսում)։ «Համալսարանից ինձ հեռացրին բացակայությունների պատճառով (ԵՊՀ եմ ներկայացրել ֆեդերացիայի նախագաի տված ազատականը և դիմում եմ ներկայացրել, որ մեկնում եմ ԱՄՆ մարզումների) հեռացման փաստը ինձ հիասթափեցրեց, և որոշեցի տեղափոխվել ԱՄՆ, որ կարողնամ շարունակել ուսումս, մարզումներս։

Ես փաստացի համալսարանից հեռացվեցի Հայաստանի չեմպիոնի կարգավիճակով, և ոչ մի հիմնավոր բացատրություն մինչ օրս չեմ ստացել։ Այստեղ օլիմպիական չեմպիոն են պատրաստում, իսկ Հայաստանում այդ պայմանները չկան։ 2 ամիս է, ինչ այստեղ եմ, արդեն հարմարվել եմ և տեղի թիմերի հետ մարզումներ եմ անցկանում։ Ինձ համար շատ դժվար է եղել այսքան ժամանակ, քանի որ մարզվել եմ առանց մարզչի։

Հավաքականի ցրվելուց հետո որոշել էի տեղափոխվել և մարզվել Վանաձորից Գևորգ Վեքիլյանի գլխավորությամբ, բայց ավելի նպատկահարմար է ԱՄՆ-ում մարզվել, քանի որ այստեղ պայամանները մարզական առումով անհամեմատելի լավն են։ Նպատակս 2022-ի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելն ու լավ արդյունք ցույց տալն է, որից հետո հետ կգամ Հայաստան, որպեսզի նաև ծառայեմ բանակում»,- խոսքը եզրափակեց Վազգեն Առաքելյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000