Որոնել
Արխիվ
19.06.2018  16:20

«Ալաշկերտ» – «Սելթիկ». Երևանյան ակումբի հայտարարությունը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցելու է Շոտլանդիայի լավագույն թիմի` «Սելթիկի» հետ:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: «Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով` 19:45-ին):

Սպասվում է, որ Շոտլանդիայից Հայաստան կժամանեն ավելի քան 500 երկրպագուներ:

«Հայաստանի վերջին երեք տարիների չեմպիոն «Ալաշկերտն» ամենայն լրջությամբ է նախապատրաստվում Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբի` «Սելթիկի» հետ հակամարտությանը, և պատրաստվում է հերթական անգամ բարձր պահել հայկական ֆուտբոլի պատիվը:

Մեզ անհրաժեշտ է լեփ լեցուն «Հանրապետական» մարզադաշտ, մեծ աջակցություն մեր սիրելի երկրպագուների կողմից` պատմական հաջողություն կերտելու համար! Միասին մենք ավելի ուժեղ ենք!»,- գրված է երևանցիների հայտարարությունում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000