Որոնել
Արխիվ
19.06.2018  20:20

Լուկակու. «ԱԱ-ում լավագույն ռմբարկու դառնալը հաղթանակից կարևոր չէ»

Բելգիայի հավաքականի հարձավող Ռոմելու Լուկակուն խոսել է ԱԱ-2018-ի խմբային փուլում Պանամայի դեմ կայացած հանդիպման մասին (3-0)։

«Մեզ համար շատ կարևոր էր լավ մեկնարկել և անպայման հաղթել։ Ունենք խաղային որակներ ու այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են հիանալի խաղ ցուցադրել։ Հիմա պետք է մտածել հետագա հանդիպումների մասին, որովհետև հետագայում ավելի դժվար կլինի։

Ես կարող եմ խաղալ տարբեր դիրքերում և տարբեր ոճով, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին ճիշտ դիրքում հայտնվելն է։ Նպատակ չունեմ՝ դառնալ ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկու։ Ավելի կարևոր է՝ հաղթել յուրաքանչյուր խաղում»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

Հիշեցնենք, որ Պանամայի դեմ խաղում Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ։

 

ArmFootball.com-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511