Որոնել
Արխիվ
19.06.2018  13:59

Գործակալ. «Ֆեկիրը դեռ կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»»

«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի գործակալ Ժան-Պյեր Բերնեն հայտարարել է, որ իր հաճախորդն այս ամռանը դեռ կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:

«Ֆեկիրը «Լիվերպուլի» հետ պայմանագիր չի կնքել, որովհետև ակումբների միջև բանակցությունները դեռ չեն ավարտվել: Բայց սա դեռ այդ պատմության վերջը չէ»,- գործակալի խոսքն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ֆրանսիացին շատ մոտ էր անգլիական ակումբ տեղափոխվելուն, արդեն բուժզննում էր անցել, սակայն վերջին պահին գործարքը խափանվեց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000