Որոնել
Արխիվ
19.06.2018  11:14

Հայտնի է` որքան է Ռուսաստանը ծախսել ԱԱ-2018-ի նախապատրաստության համար

Աշխարհի առաջնության նախապատրաստության համար ծախսել է 683 միլիարդ ռուբլի, ինչը հավասար է 10,7 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնում է ֆինանսական վերլուծություն կատարած JLL կազմակերպությունը:

Աղբյուրը հայտնում է, որ այդ գումարի մեծ մասը` 4,1 միլիարդը ծախսվել է մարզադաշտերի կառուցման ու վերանորոգման վրա, իսկ 3,6 միլիոնը` տրանսպորտային ենթակառուցվածքների:

Միաժամանակ նշվում է, որ ծրագրված գումարից ծախսվել է 300 միլիոն ավելին:

Հիշեցնենք, որ սովորաբար Աշխարհի առաջնությունների եկամուտի մեծ մասը ստանում է ՖԻՖԱ-ն: Նա Մունդիալից 6 միլիարդ դոլարի եկամուտ է ակնկալում: Կազմակերպիչ երկիրը հաճախ բավարարվում է իր տնտեսությունում ներդրված գումարներով, այլ ոչ թե ծախսերի արագ փոխատուցումով: Ֆինանսիստները կարծում են, որ կատարված ծախսերի չափով փոխատուցված գումարն արդեն իսկ հաջողություն կլինի Ռուսաստանի համար:

 

ArmFootball.com-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511