Որոնել
Արխիվ
19.06.2018  00:45

«Բարսելոնան» 90 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել

«Բավարիան» փորձում է ձեռք բերել «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին: Իսպանական մամուլից տեղեկանում ենք, որ մյունխենյան ակումբը ֆրանսիացու տրանսֆերի դիմաց 90 միլիոն եվրո է առաջարկել:

Գերմանական թիմի վինգերներ Արյեն Ռոբբենն ու Ֆրանկ Ռիբերին արդեն տարեց են, ուստի նրանց երիտասարդ փոխարինող է փնտրվում: Գերմանացիներն Ուսմանին կատարյալ թեկնածու են համարում: 

Ամենայն հավանականութմաբ, կատալոնական ակումբը կպատասխանի մերժմամբ, որովհետև մեծ հույսեր է կապում 21-ամյա խաղացողի հետ:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Բարսելոնան» Դորտմունդի «Բորուսիայից» Դեմբելեին գնել է 105 միլիոն եվրոյով: Եվս 42 միլիոն նախատեսված էր որպես հնարավոր պարգևավճար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000