Որոնել
Արխիվ
14.06.2018  22:28

«Կյանքիս ամենաերջանիկ օրն է». «Ռեալը» ներկայացրեց Լոպետեգիին

«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի շնորհանդեսը: Բասկ մասնագետը «սերուցքայինների» հետ 3 տարվա պայմանագիր կնքեց, հայտնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

«Մադրիդիստները ողջունում են նոր մարզչին, ով իր տուն է վերադարձել»,- ասաց ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերսը: Հիշեցնենք, որ Լոպետեգին «Ռեալի» նախկին խաղացողն է:

Հետագայում Պերեսն անդրադարձավ 51-ամյա մասնագետի`Իսպանիայի հավաքականից պաշտոնանկ արվելուն:

«Ինձ ապշեցրել է այդ որոշումը, որովհետև այն կարող է ազդել թիմի վրա, որն աշխարհի չեմպիոն դառնալու ցանկություն ունի: Լոպետեգիին պաշտոնանկ անելու որևէ պատճառ չկար: Մենք զգում ենք, որ նրան զրկեցին մեծագույն նվաճման համար պայքարելու շանսից: Մենք մեծագույն մարզիչ ունենք և ցանկանում ենք շարունակել պարտմություն կերտել»:

Դրանից հետո խոսքը փոխանցվեց «Մադրիդի» նոր գլխավոր մարզչին.

«Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: Առաջին հերթին շնորհակալ եմ վստահության համար: Պատասխանատվությամբ, հպարտությամբ և մեծ ուժով եմ ներկայացնելու «Ռեալը»: Գիտեմ, որ ինձնից առավելագույնն են պահանջելու: Մտադիր եմ ամեն ինչ անել ակումբի մակարդակին համապատասխանելու և նույնիսկ այն բարձրացնելու համար: Պատրաստ եմ այս ճանապարհորդությանը: Ժառանգությամբ ինձ մեծագույն խաղացողներ են բաժին հասել, որոնց կարող եմ կառավարել»,- ասաց բասկ մասնագետը:

 

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511