Որոնել
Արխիվ
14.06.2018  12:02

Չավի. Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ որոշում է կայացրել՝ հեռացնելով Լոպետեգիին

«Ալ Սաադի» կիսապաշտպան Չավին, ով ավելի վաղ հանդես է եկել Իսպանիայի հավաքականում ու կատալոնական «Բարսելոնայում», մեկնաբանել է Խուլեն Լոպետեգիին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին ֆեդերացիայի որոշումը։

«Լոպետեգին ժամանակից շուտ որոշում կայացրեց, որն անսպասելի էր բոլորիս համար։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ճիշտ արձագանքեց այդ իրավիճակին։ Ֆեդերացիան պետք է բարձր լինի ցանկացած անձից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Լոպետեգին հեռացվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որովհետև համաձայնության էր եկել «Ռեալի» հետ թիմը գլխավորելու հարցում ու ԱԱ-ից առաջ հայտարարվել էր այդ մասին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000