Որոնել
Արխիվ
14.06.2018  12:30

Արթուր Սողոմոնյան. «Անդրեյ Տալալաևն այն մասնագետն է, որ պետք է մեր ակումբին»

ՖԱ «Երևանի» (նախկինում՝ «Փյունիկ») սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է Անդրեյ Տալալաևի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելն ու խոսել է թիմի առաջիկա նպատակներից:

- Պարոն Սողոմոնյան, ինչո՞ւ եք որոշել հրավիրել հենց Անդրեյ Վիկտորի Տալալաևին:

- Իմ կարծիքով` Անդրեյ Տալալաևը Ռուսաստանի լավագույն մասնագետներից մեկն է և հենց այն մասնագետն է, ով պետք է մեր ակումբին այսօր: «Փյունիկում» շատ են երիտասարդները, իսկ Անդրեյ Տալալաևը հայտնի է իր աշխատանքով Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ: Իր սաներից ութը տարբեր ժամանակահատվածներում խաղացել են երկրի առաջին թիմում: Այսօր մեկնարկող Աշխարհի առաջնությունում Անդրեյ Տալալաևի 6 սաներ հանդես են գալու Ռուսաստանի հավաքականի պետական դրոշի ներքո: Քիչ մարզիչներ կան, ովքեր կարող են հպարտանալ նման արդյունքներով: Ես մեծ հաջողություն եմ համարում, որ նա համաձայնել է գալ Հայաստան: Շատ շնորհակալ եմ Անդրեյին, որ ընդունել է մեր հրավերը: Ես շատ վաղուցվանից եմ հետևել նրան: Անկեղծ ասած` այնքանէլ չէի հավատում, որ կկարողանանք համոզել նրան: Կրկնակի հաճելի է, որ նա որոշել է Հայաստան տեղափոխվել իր ողջ ընտանիքի հետմ իասին:

- Ինչպիսի՞ նպատակներ են դրված նոր մարզչի առջև:

- Նպատակները մենք դրել ենք դեռ անցյալ տարի. պլանավորում ենք 3-4 տարում դուրս գալ Եվրոպա Լիգայի խմբային փուլ, իսկ գալիք մրցաշրջանում, իհարկե, պայքարելու ենք Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Հեշտ չի լինելու, քանի որ Հայաստանում հավակնոտ թիմեր շատ կան, բայցվստահեմ, որ մարզիչն ու մեր տղաները կանեն իրենց առավելագույնը:

- Արդյոք նոր մարզիչն իր հետ կբերի նոր շտաբ, թե՞ նրան կօգնեն տեղի մասնագետները:

- Մարզչական շտաբում անպայման կլինեն մասնագետներ Հայաստանից, օրինակ` դարպասապահների մարզիչը, բայց Տալալաևն ունի իր օգնականները, և նրանցից երկուսը նույնպես պայմանագիր են կնքել մեր ակումբի հետ: Հիմնական շեշտն, այնուամենայնիվ, մենք դնում ենք մեր վարժարանի սաների վրա: Ի դեպ, Անդրեյ Տալալաևը լավ է ճանաչում Արմեն Գյուլբուդաղյանցին: Նրանք միասին են սովորել և ստացել Pro կարգի լիցենզիաներ: - Դա ևս մեկ առավելություն է մեզ համար, քանի որ Գյուլբուդաղյանցը վերահսկում է մեր ակումբում բոլոր երիտասարդներին:

- Դո՞ւք եք պնդել, որպեսզի Արմեն Գյուլբուդաղյանցը մնա ակումբում:

- Այո, ես Արմենին լուրջ մասնագետ եմ համարում: Կարծում եմ, Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորելու նրա որոշումը ճիշտ է: Ես հավատում եմ, որ նրա գլխավորությամբ երիտասարդական հավաքականը  լավ արդյունքներ է գրանցելու:

- Ակումբը նոր ձեռքբերումներ կունենա՞:

- Մենք պլանավորում ենք ուժեղացնել ակումբը և 3 կամ 4 լեգիոներների հետ պայմանագիր ստորագրել, բայց ինչպես և նշել եմ նախկինում` հիմանական շեշտը դրվելու է մեր երիտասարդների վրա: Ցավոք, դեռևս չենք կարող հույսներս լեգիոներների վրա չդնել:

- Մյուս մրցաշրջանից ակումբը փոխում է իր անվանումը: Ինչու՞ է ընտրվել «Երևան ՖԱ» անվանումը, չէ որ կային նաև այլ տարբերակներ:

- Մենք իսկապես դիտարկել ենք մի քանի տարբերակներ, բայց պատահական չէ, որ ընտրել ենք «Երևան ՖԱ» անունը: Նախ, այդ անվանումը պարտավորեցնում է բարձր պահել ակումբի անունը և քաղաքի պատիվը բարձր պահել ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի խաղադաշտերում: Հայտնի է, որ ֆուտբոլում շատ հավակնոտ թիմեր կրում են իրենց քաղաքի անվանումը: Նաև շատ խորհրդանշական է, որ այս տարիլ րանում է մեր սիրելի Երևանի 2800-ամյակը: Հոկտեմբերին մենք մեր Հայաստանի հետ տոնելու ենք այդ կարևոր իրադարձությունը:

- «Փյունիկը» հանդես է գալու Եվրոպա Լիգայում: Ինչպե՞ս է թիմը տրամադրված:

- Դրանք կլինեն առաջին պաշտոնական խաղերը Անդրեյ Տալալաև իգլխավորությամբ. Մենք մեր առջև նպատակ ենք դրել անցնել, ամենաքիչը, երկու որակավորման փուլ: Օրերս կիմանանք, թե ովքեր են լինելու մեր մրցակիցները: Եսհրավիրում եմ բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել մեր թիմին:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511