Որոնել
Արխիվ
13.06.2018  22:45

«Ռեալի» նոր մարզիչը` օրեր առաջ. «Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին այդ պաշտոնում նշանակվելուց մի քանի օր առաջ հարցազրույց է տվել 20 minutos պարբերականին, որում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին պատմության լավագույն ֆուտբոլիստ է անվանել: Այդ մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:

«Լեո Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ: Դժվար կլինի նրա պես մեկ այլ խաղացողի հանդիպել:  Նրանից բացի ոչ ոք չի կարողացել բարդ իրավիճակներում այդքան շատ անգամ ազդեցություն ունենալ խաղի արդյունք վրա:

Մեսսիի խաղին հաճելի է հետևել: Ինձ համար նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է իսպանացին:

Հիշեցնենք, որ այսօր Լոպետեգին պաշտոնանկ արվեց Իսպանիայի հավաքականից:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000