Որոնել
Արխիվ
13.06.2018  20:44

«Երազում եմ տրակտոր ունենալ, իսկ Երևանն ինձ ուժ է տալիս». Մխիթարյանի հարցազրույցը

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանում հարցազրույց է տվել sports.ru-ին, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

- 14 տարեկանում վերապատրաստման եք մեկնել «Սան Պաուլո»: Այնտեղ ամենաշատն ի՞նչը զարմացրեց:

- Բրազիլացիների առօրյան, այն շատ տարբեր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտեստները` չորասկո, բրինձ, լոբի, բանան: Հայաստանում նման բան չկա. այնտեղ հիմնականում խորոված են ուտում:

- Պատմեք զավեշտալի պատմություն Յուրգեն Կլոպի մասին:

- «Բորուսիայում» գրոհներ եզրափակելն էինք մարզում, երբ նա ասաց. «Եթե 6-7 գոլ խփես, քեզ 50 եվրո կտամ, եթե ոչ` դու ինձ կվճարես»: Պարտվեցի, բայց երկու օր անց «Ֆրանկֆուրդի» դեմ խաղում (2:1) դուբլի հեղինակ դարձա: Կլոպը գրկեց ինձ և ասաց. «Շնորհակալ եմ և շատ գոհ»: «Ուրեմն վերադարձրեք իմ 50 եվրոն»,- ասացի ես: Նա այդպես էլ արեց:

- Երևանն աշխարհի լավագույն քաղա՞քն է:

- Ինձ համար այո: Այնտեղ են բնակվում իմ ընտանիքը, հարազատները, ընկերները: Այդ քաղաքն ինձ ուժ է տալիս:

- Նշեք երեք վայրը, որոնք հարկավոր է հաճախել Հայաստանում:

- Առաջինը Խոր Վիիրապը, հետո Գառնին ու Գեղարդը և երրորդը` Արցախը:

- Կա՞ երգ, որը լսում եք, երբ վատ եք զգում:

- Ոչ: Երբ ինձ վատ եմ զգում, երգ չեմ լսում, այլ մտածում եմ:

- Ձեզ դո՞ւր է գալիս System Of A Down-ը:

- Ռոքի սիրահար չեմ, բայց քանի որ այդ խմբի մենակատարն իմ հայրենակիցն է` Սերժ Թանկյանը, այն ինձ դուր է գալիս: Ցավոք, նրա հետ դեռ չենք հանդիպել:

- Նկարագրեք Լոնդոնի Ձեր տունը:

- Երեքսենյականոց բնակարան է, հանգիստ թաղամասում: Առանձնակի ոչինչ չկա: Կարևորն այն է, որ այնտեղ ինձ հարմարավետ եմ զգում, ինչը տուն վերադառնալու ցանկություն է առաջացնում:

- Ե՞րբ եք վերջին անգամ տանը մաքրություն արել:

- Երկու օր առաջ:

- Ինչո՞ւ է այդպես ստացվել:

- Որովհետև դա իմ տունն է, ես ինքս պետք է ամեն ինչ անեմ:

- Տանը շքեղություն ունե՞ք:

- Ինձնից բացի այլ շքեղություն չկա:

- Որտեղի՞ց եք հանգուստ գնում:

- Վերջին անգամ Մյունխենից: Հայաստանի հավաքականի հետ Ավստրիայում հավաք էինք անցկացնում: Առաջին խաղից հետո մեզ մեկօրյա հանգիստ տվեցին և մենք ամբողջ թիմով մեկնեցինք Մյունխեն:

- Պատմեք Իբրահիմովիչի մասին պատմություն, որը ոչ ոք չգիտի:

- Մի անգամ Մանչեսթերում նրան հրավիրեցի հայկական ռեստորան: Այնտեղ Զլատանը խորոված կերավ: Երկու օր անց նա «Սենտ էտիենի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

- Երբ եք վերջին անգամ մետրոյում եղել:

- Մետրոյո՞ւմ: Հըմ… Երևի 15 տարի առաջ` Երևանում:

- Երբ «Շախտյորում» էիք խաղում ինչով էիք երթևեկում:

- Ակումբի տրամադրած Hyundai-ով, շատ գոհ էի:

- Հիմա ի՞նչ եք վարում:

- GLA կարգի «Մերսեդես»: Դա իմ ամենօրյա ավտոմեքենան է:

- Ո՞ր մեքենայի մասին եք երազում:

- Տրակտորի, այն լավագույն է: Կատակ էր: Իրականում երազանքիս ավտոմեքենան արդեն ունեմ: Դա Lamborghini Aventador-ն է:

- Ո՞րն է Ձեր երազանքը:

- Շատ են: Երբ մեկին հասնում եմ, մյուսն է ծնվում: Առաջին երազանքը լավ մարդ լինելն է: Երկրորդը` ընտանիք ու երեխաներ ունենալը: Մնացածն ինքնստինքյան կլինի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511