Որոնել
Արխիվ
13.06.2018  19:24

Հայաստան չեմպիոնը երկու նորեկ ունի

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտն» առաջին ձեռքբերումներն է կատարել: Երևանյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի կազմը համալրել են դարպասապահ Հենրի Ավագյանը և կիսապաշտպան Սարգիս Շահինյանը:

22-ամյա դարպասապահ Ավագյանը հանդես է եկել «Միկայում» և «Բանանցում», խաղացել է Հայաստանի Մ-17 (2 խաղ), Մ-18 (1 խաղ), Մ-19 (2 խաղ) հավաքականներում, իսկ վերջին շրջանում հանդիսանում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը, որի կազմում 8 հանդիպում է անցկացրել:

22-ամյա կիսապաշտպան Շահինյանը հանդես է եկել «Միկայում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում, ներկայացրել է Հայաստանի Մ-17 (4 խաղ, 1 գոլ), Մ-19 (5 խաղ) և Մ-21 (5 խաղ) հավաքականները: Կենտրոնական կիսապաշտպանի վերջին թիմը բուլղարական «Մոնտանան» էր, որի կազմում նա հանդես էր գալիս ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսում:

«Ալաշկերտը» հայտարարել է, որ ակտիվ գործունեություն է ծավալելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նոր ձեռքբերումների մասին կտեղեկացվի առաջիկայում:

 

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511