Որոնել
Արխիվ
13.06.2018  19:01

8 ֆուտբոլիստներ հեռացել են «Ալաշկերտից»

«Ալաշկերտի» կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Երևանցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբից հեռացել են 8 ֆուտբոլիստներ

Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը դարպասապահ Արսեն Բեգլարյանի, կիսապաշտպաններ Խորեն Վերանյանի ու Դավիթ Մանոյանի, հարձակվողներ Մարկո Յորդանի և Սանի Օմորեջիի հետ:

Վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռուսաստան են վերադարձել Ռուստամ Վազիտդինովը, Սերգեյ Սերչենկովը և Ալեքսանդր Շչերբակովը:

«Ալաշկերտում» ելույթները կշարունակեն բալկանցի 5 լեգիոներները` դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, պաշտպաններ Դանիել Ստոյկովիչը, Մլադեն Զելկովիչը և Դինո Շկվորցը, հարձակվող Ուրոշ Նենադովիչը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000