Որոնել
Արխիվ
13.06.2018  16:25

Պաշտոնական. Սոլոմոն Ուդոն՝ «Բանանցի» ֆուտբոլիստ

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

Սոլոմոն Ուդոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սենեգալյան «Ասպիր Ակադեմիայում», բելգիական ԿԱՍ Էուփենում, Երևանի «Ուլիսում» և Գյումրու «Շիրակում»: 

«Այստեղ պետք է ողջ ուժերս ներդնեմ, որպեսզի նպաստեմ թիմի առաջընթացին, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը»,- նշել է Սլոմոն Իմե Ուդոն՝ «Բանանցի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

«Սոլոմոն Իմե Ուդոյի հնարավորություններին քաջ ծանոթ եմ Հայաստանի առաջնությունում իր ելույթներից: Նա աչքի է ընկնում բացարձակ կարգապահությամբ և հստակ կատարում է մարզչական առաջադրանքները: Լավ ֆուտբոլային դպրոց անցած երիտասարդ ֆուտբոլիստ է և շատ կարևոր է, որ նա ադապտացված է Հայաստանի առաջնությանը»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511