Որոնել
Արխիվ
13.06.2018  15:25

Աղբյուր. Գրիզմանը ցանկանում է մնալ «Ատլետիկոյում»

«Ատլետիկոյի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է մնալ ակումբում։

Get French Football News-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստն «Ատլետիկոյի» ղեկավարությանը պահանջել էր, որպեսզի կազմը զգալիորեն ուժեղացվի, որպեսզի հաջորդ մրցաշրջանում նրանք կարողանան պայքարել բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու համար։ երեկ՝ հունիսի 13-ին, իսպանական ակումբը հայտարարեց, որ համաձայնեցրել է «Մոնակոյի» հեռանկարային ֆւտբոլիստ Տոմա Լեմարի տրանսֆերը։ Գրիզմանը շատ լավ է ծանոթ նրան, որովհետև միասին խաղում են Ֆրանսիայի հավաքականում ու համարելով, որ թիմը մեծ ձեռքբերում է ունեցել՝ ցանկանում է մնալ այնտեղ։

Նշենք, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր, որ ապագայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000