Որոնել
Արխիվ
13.06.2018  14:24

Պաշտոնական. Լոպետեգին հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվեց պաշտոնից։ Որոշումը կայացվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Մարզչի պայմանագիրը հավաքականի հետ ավարտվում էր 2020 թվականին։ 

«Մենք պարտավոր էինք խզել համաձայնագիրն Իսպանիայի հավաքականի մարզիչ Խուլիեն Լոպետեգիի հետ։ Նրան մաղթում ենք հաջողություններ։ Այն ամենին, ինչին կհասնի հավաքականը՝ կլինի նրա աշխատանքի արդյունքը։ «Ռեալի» հետ կապված պատմությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի դիրքորոշումը շրջանցելով, որը չէինք կարող թողնել առանց ուշադրության։ Լոպետեգին հիանալի մասնագետ է, սակայն կան կանոններ, որոնց պետք է հետևեն բոլորը»,- Ասել է Ռուբիալեսը

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Լոպետեգին ԱԱ-ից հետո կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000